Ադրբեջանում արված Զուրաբիշվիլիի հայտարարությունը համաձայնեցված էր կառավարության հետ. նախագահի խոսնակ

Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Խաթիա Մոիսծրափիշվիլիի խոսքով, սահմանի հաստատման վերաբերյալ նախագահի կողմից արված հայտարարությունը վարչապետի հետ համաձայնեցված է եղել: Այս մասին նախագահի խոսնակը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:

«Բոլոր գործողություններն ու բանակցությունները մշտապես համապատասխանում են օրենքին և համաձայնեցված են համապատասխան գերատեսչությունների հետ», — ասել է Մոիսծրափիշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հարցը օրակարգ եկավ Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հայտարարել էր, որ ժամանակն է Ադրբեջանի հետ սահմանի հարցը լուծել:

Զուրաբիշվիլիի այս հայտարարությունից հետո սկսվեցին վրաց-ադրբեջանական սահմանի մասին խոսակցությունները, ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որից հետո վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ ծագած խնդրի պատճառով լարվեցին երկու երկրների հարաբերությունները:

Վրաստանի ընդդիմությունում կարծում են, որ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը, հավանաբար, կառավարության հետ համաձայնեցված չի եղել, ինչը հանգեցրեց Գարեջիի վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի սրմանը: