Ինչ միջոցառումներ են նախատեսվում Թբիլիսիում Մեծ Եղեռնի տարելիցի առթիվ

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված Թբիլիսիում կկայանա ջահերով երթ և երթ դեպի Թուրքիայի դեսպանատուն։

Ապրիլի 23-ին ժամը` 19:30-ին տեղի կունենա ավանդական ջահերով երթ Իսանի մետրոյից դեպի Հավլաբարի (Ավլաբարի) Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող խաչքար, նվիրված` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Իսկ ապրիլի 24-ին ժամը 13:00-ին երթի մասնակիցները ֆիլհարմոնիայի մոտից կշարժվեն դեպի Թուրքիայի դեսպանատուն։