Երեկվա օրը համառոտ. ապրիլի 21

2023 թվականի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրվող նպաստի չափը կկազմի 200 լարի:

Վրաստանի պետական բյուջեի մուտքերի մասին փաստաթղթի համաձայն՝ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Թբիլիսիում առանց ուղեվարձը վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար բյուջե վճարված տուգանքների չափը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 անգամ։

Վրաստանի եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ էլեկտրոնային ծխախոտի հեղուկների ակցիզային հարկը հնգապատկվել է: «Հարկային օրենսգրքում» մտցված փոփոխությունն ուժի մեջ է մտել ապրիլի 18-ից։

Colliers առաջատար դիվերսիֆիկացված մասնագիտական ծառայությունների և ներդրումների կառավարման ընկերության հրապարակած հետազոտության համաձայն, 2023 թվականի մարտին Թբիլիսիում բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի թիվը կազմել է 3 368 միավոր և նախորդ տարվա մարտի համեմատ նվազել է 12 տոկոսով։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին քննադատում է ընդդիմությանը՝ պատժամիջոցների ենթարկված դատավորներին չաջակցելու համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ապրիլի 25-ին Բրյուսելում կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։

Մարտի 7-9-ի իրադարձությունների գործով կալանավորված Լազարե Գրիգորիադիսի պապը՝ Գիա Կալանդաձեն, «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում ասել է, որ իրենք ցանկանում են, որ երդվյալ ատենակալները քննեն Գրիգորիադիսի գործը։

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամները Արդարադատության բարձրագույն խորհրդի մոտ ակցիա են անցկացրել՝ «Պատժամիջոցների ենթարկված դատական ​​կլանի հրաժարականի» պահանջով։

Թբիլիսիում 2015 թվականից ի վեր առաջին անգամ թափառական շների հաշվառում կիրականացվի։

Ախոնդրոպլազիա ունեցող երեխաների ծնողները հայտնել են, որ այսօրվանից շարունակական բողոքի ակցիաներ են անցկացնելու՝ պահանջելով կառավարությունից ներմուծել իրենց երեխաների համար կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցը և փոխհատուցել ձեռքբերման ծախսերը։

Թբիլիսիի Վակե թաղամասի Համալսարանի (Ունիվերսիտետիս) փողոցի վերականգնումը նախատեսվում է սկսել հունիսին։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Հանրային պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամների հետ։

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը թարմացրել է 2023 թվականի առաջին եռամսյակի Վրաստանի արտաքին առևտրի վերաբերյալ նախնական տվյալները։

Վրաստանի եկամուտների ծառայության տվյալների համաձայն, Վրաստանում 12 հազար 555 մարդու ամսական միջին աշխատավարձը կազմում է 55 լարի (մոտ 22 դոլար):

Գերմանական JACDEC ավիացիոն անվտանգության կենտրոնը տեսանյութ է տարածել, որում երևում է, որ Սուդանի մայրաքաղաք Խարթումում, ենթադրաբար, այրվել է վրացական Myway Airlines ավիաընկերության ինքնաթիռը. դեպքի պահին ինքնաթիռը դատարկ է եղել։

2023 թվականին Վրաստանում օտարերկրացիների կողմից գնված հողատարածքների գրեթե 62 տոկոսը պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներին, որին հաջորդում է Հայաստանի Հանրապետությունը։