Վարչապետը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ապրիլի 25-ին Բրյուսելում կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։

Այս մասին նշվում է Դաշինքի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։

Տեղեկության համաձայն, նախատեսվում է Վրաստանի վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համատեղ մամուլի ասուլիսը։