Ինչպե՞ս կարող է Վրաստանի նախագահը շնորհավորել ևս մեկ ռուսական օկուպացիայի առթիվ. Յան Քելլի

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին դեսպան Յան Քելլին քննադատել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ձեռք բերված համաձայնության հետ կապված շնորհավորանքի համար.

«Ինչպե՞ս կարող է Վրաստանի նախագահը շնորհավորել մի համաձայնության կապակցությամբ, որն ամրապնդում է ևս մեկ ռուսական բռնազավթում Կովկասում ու արգելափակում է  արևմուտքը»,- Թվիթերի իր էջում հարց է տալիս նախկին դեսպանը: 

Քելլին Վրաստանում  ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրել է  2015-2018-ին:

Հիշեցնենք` Վրաստանի նախագահը շնորհավորել էր Հայաստանին և Ադրբեջանին` Ղարաբաղյան հարցով համաձայնության գալու առիթով ու համարել, որ դրանով Կովկասում նոր դարաշրջան է սկսվում:

Կարդացեք նաև`

Վրաստանի ու Հայաստանի վարչապետների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել