Ինչպես է ընդդիմությունը 780 հազար ձայն ստացել. Ինաշվիլին հետաքննություն է պահանջում

«Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Իրմա Ինաշվիլին դիմել է Վրաստանի գլխավոր դատախազությանը և ներքին գործերի նախարարությանը՝ կոչ անելով սկսել հետաքննություն՝ նախագահական ընտրություններում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ստացած ձայների վերաբերյալ: Այս հայտարարությունն Ինաշվիլին արել է հատուկ ճեպազրույցի ընթացքում:

Նրա խոսքով՝ կան լուրջ հարցեր այն փաստի վերաբերյալ, թե ինչպես է ընդդիմությունը 780 հազար ձայն ստացել:

«Տեղի է ունեցել քաղաքական խարդախություն, որին մասնակցել են ինչպես Սաակաշվիլի-Բոկերիա զույգը, այնպես էլ «Վրացական երազանքի» կոնկրետ պաշտոնյաներ»,- հայտարարել է Ինաշվիլին: