ՆԱՏՕ-ն Վրաստանին կօգնի առափնյա պահպանության ու ծովուժի զարգացման հարցում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ն Վրաստանին կօգնի առափնյա պահպանության ու ծովուժի զարգացման հարցում։

«Մենք Վրաստանի հետ աշխատում ենք Վրաստանի ծովային ուժերի արդիականացման, ինչպես նաև առափնյա պահպանության ուժեղացման հարցում»,- նշել է Ստոլտենբերգը:

Նրա խոսքով, վաղը ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում վրացի և ուկրաինացի գործընկերների հետ քննարկում կանցկացվի:

«Վրաստանն ու Ուկրաինան անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած Ռուսաստանի կողմից: Մենք շարունակում ենք Վրաստանին և Ուկրաինային գործնական և քաղաքական աջակցություն ցուցաբերել»,- հայտարարել է Յենս Ստոլտենբերգը: