Ինչպես գրանցվել միասնական ազգային քննություններին

Այսօր՝ մարտի 2-ի ժամը 10-ին, Վրաստանում մեկնարկել է միասնական ազգային քննությունների գրանցումը։

Գրանցվելու համար անհրաժեշտ է առաջին հերթին կատարել վճարում՝ 1 առարկայի համար 10 լարիի չափով։

Վճարման հնարավոր եղանակները և բանկային ծառայության վճարը.

  • Bank of Geogia ինքնասպասարկման տերմինալով վճարին ավելացվում է 0,5 լարի սպասարկման վճար,
  • Bank of Geogia-ի ինտերնետ բանկի միջոցով՝ ibank.ge վճարին ավելացվում է սպասարկման վճար 0,5 լարի,
  • Bank of Geogia-ի բջջային հավելվածի՝ mBank-ի միջոցով վճարելու դեպքում վճարին ավելացվում է 0,5 լարի սպասարկման վճար:

Վճարումը կատարելուց հետոր հարկավոր է անցնել հետևյալ հղումով online.naec.ge. ընտրել «միասնական ազգային քննություններ» կոճակը և լրացնել անձնական տվյալները։

Այնուհետև մասնակիցը պետք է նշի քննական կենտրոնը, որտեղ պատրաստվում է հանձնել քննությունը, առարկան կամ առարկաները, լեզուն և ներքևի դաշտում պետք է ընտրի այն համալսարանի ուսումնական ծրագիրը, որտեղ ուզում է ընդունվել։

Քննություններին գրանցման գործընթացը կարելի է տեսնել նաև Քննությունների և գնահատման ազգային կենտրոնի հրապարակած տեսանյութում․