Independent-ը անդրադարձել է Վրաստանի և Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի վերացմանը 

Բրիտանական Independent պարբերականը գրում է, որ Եվրամիությունը Ուկրաինայի և Վրաստանի շուրջ 50 մլն քաղաքացիների առանց վիզային ռեժիմի ճանապարհորդնելու հնարավորություն է տվել:

«Նախկինում Մոսկվայի ազդեցության տակ գտնվող երկու նախկին խորհրդային Հանրապետությունները փորձում են մոտենալ Արևմուտքին»,-ընդգծում է լրատվամիջոցը` հիշեցնելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարությունը, որ մինչև հաջորդ տարվա գարուն Բրյուսելը թույլ կտա Վրաստանի ու Ուկրաինայի  քաղաքացիներին առանց արտոնագրի մտնել Շենգենյան տարածք:

Այսպիսով Եվրամիությունը վերացնում է վիզային ռեժիմը Ուկրաինայի և Վրաստանի հետ. ԵՄ անդամ երկրները փոխհամաձայնության են եկել այս հարցում:

«Երկու երկրների համար Եվրամիության հետ վիզաների ազատականացման գլխավոր խոչընդոտն արդեն վերացված է, մինչև հաջորդ տարվա գարուն Բրյուսելը թույլ կտա Վրաստանի ու Ուկրաինայի քաղաքացիներին առանց մուտքի արտոնագրի այցելել ԵՄ երկրներ»,-գրում  է Independent-ը:

Պարբերականը մեջբերում է նաև ԵՄ անդամ երկրների պաշտոնյաների հայտարարությունները: «Հաջորդ շաբաթ մենք կարող ենք քվեարկել վիզայի ազատականացման հարցի օգտին»,- այս մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի հոլանդացի պատգամավոր Կատի Պիրին:

Թողնել պատասխան