«Ինքնանկար» ֆիլմի ցուցադրությունը Թբիլիսիում

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային թատրոնում տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմի ցուցադրությունը։

Կինոնկարը հանդիսատեսին ներկայացրեց ծնունդով Թբիլիսիից հայտնի նկարիչ Մայիս Մխիթարյանի մասին։ Ապրիլի 25-ին տեղի ունեցած ցուցադրությանը հերոսն անձամբ ներկա էր։