Կորոնավիրուսի մայիսի 1-ի տվյալները Վրաստանում

Մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 147 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  311 457 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է 20 129 թեստավորում, որից 6 667-ը հակամարմինների արագ թեստով, 13 462-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 690 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 291 457 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 20   մարդ, ընդհանուր՝ 4 130:

Դրականության ցուցանիշը՝ օրական 5.70%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 4.87%, վերջին 7 օրվանը՝ 5.13%: