Ինտեգրման օրակարգ․ հյուրը՝ Իզաբելլա Օսիպովա

«Ալիք մեդիա»-ն շարունակում է «Ինտեգրման օրակարգ» փոդքասթների շարքը Վրաստանում էթնիկ հայերի ինտեգրման թեմայով։

Այսօրվա հյուրն է Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի գործադիր քարտուղար Իզաբելլա Օսիպովան։ Օսիպովայի հետ զրուցել ենք Թբիլիսիում և մարզերում ինտեգրման մակարդակի, այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների և դրանցում օմբուդսմենի գրասենյակի ունեցած ներդրման շուրջ։