Պնդուկի և ընկույզի արտահանումն աճել է 39.8%-ով. Geostat

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության՝ Geostat -ի տվյալների համաձայն, 2021 թվականի հունվար-սեպտեմբեր հաշվետու ժամանակահատվածում պնդուկի և ընկույզի արտահանումն աճել է 39,8 տոկոսով: 

2021 թվականի հունվար-սեպտեմբերին երկիրն արտահանել է 68,9 միլիոն դոլարի ընկույզ և պնդուկ՝ գերազանցելով 2020-ի նույն ժամանակահատվածի տվյալները՝ 19,5 միլիոն դոլարով։ Հատկանշական է, որ 2020 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 48,4 միլիոն դոլարի հումք։ 

2020 թվականին պնդուկի և ընկույզի արտահանումը կազմել է տեղական արտահանման 2,8 տոկոսը, իսկ 2021-ին՝ 3,2 տոկոսը:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր