Իրակլի Կոբախիձեն հանդիպել է թաիլանդական խոշորագույն BTS կոնգլոմերատի պատվիրակությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է միջազգային բիզնես խմբի՝ Թաիլանդի խոշորագույն կոնգլոմերատներից մեկի՝ BTS-ի պատվիրակության հետ. այս մասին տեղեկատվություն է տարածում կառավարության լրատվական ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հանդիպմանը զրույցը վերաբերել է Վրաստանում առկա բարենպաստ ներդրումային միջավայրին, տնտեսական ներուժին և հետագա համագործակցության հեռանկարներին։ Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները բանկային ոլորտում, անշարժ գույքի և ակտիվների կառավարման ուղղություններով։

«Հանդիպմանը խոսք է գնացել Վրաստանի՝ որպես ռազմավարական լոգիստիկ և ֆինանսական հաբի գործառույթի մասին։ Առանձնահատուկ շեշտվել է Վրաստանի ռազմավարական դիրքը և Միջին միջանցքի՝ որպես Եվրոպան և Ասիան կապող երթուղու դերը, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար։

Ուշադրություն է դարձվել երկրում առկա կայուն բիզնես միջավայրին, ազատական հարկային քաղաքականությանը և միջազգային ներդրողների համար առկա գրավիչ ներդրումային հնարավորություններին», — նշված է տարածված մամուլի հաղորդագրության մեջ։