Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Կայուն զարգացման շաբաթվա գագաթնաժողովին

Հունվարի 13-15-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կկայանա Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթվա (ADSW) գագաթնաժողովը, որին կմասնակցի «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ վարչապետն Աբու Դաբի է մեկնել արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլիի, արդարադատության նախարար Պաատա Սալիայի և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի հետ։

«Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է Իրակլի Կոբախիձեի ելույթը, որի հիմնական թեման է «Միջին միջանցքը՝ Եվրոպան և Ասիան էներգետիկայի միջոցով կապելը»։

Իրակլի Կոբախիձեն իր այցի ընթացքում հանդիպումներ կունենա նաև խոշոր ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթվա գագաթնաժողովին մասնակցում են մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ, բիզնես առաջնորդներ, երիտասարդ նորարարներ և քաղաքական գործիչներ», — նշված է մամուլի հաղորդագրության մեջ։