Իշխող խումբը պետք է դադարեցնի հարաբերությունների խաթարումն Արևմուտքի հետ․ Մաքքոնել

ԱՄՆ Սենատի հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը քննադատել է Վրաստանի կառավարությանը վերջին իրադարձությունների կապակցությամ։ Ըստ նրա` Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պետք է դադարեցնի հարաբերությունների խաթարումը Արևմուտքի հետ։

Հանրապետականի առաջնորդը Սենատի իր ելույթում խոսել է ժողովրդավարությանը սպառնացող գլոբալ սպառնալիքների, այդ թվում՝ Վրաստանում տիրող իրավիճակի մասին։ Նա ասել է, որ Արևմուտքի խաղաղությանն ու բարգավաճմանը ուղղված մարտահրավերները չեն սահմանափակվում միայն Թայվանի նեղուցով և Ուկրաինայով։

«Վրաստանի իշխող կուսակցությունը պետք է գիտակցի Պուտինի քմահաճույքներին ծառայելու և իր ժողովրդի կամքն անտեսելու գինը և չշարունակի հարաբերությունները փչացնել Արևմուտքի հետ»,- ասել է Հանրապետականների առաջնորդը։

Մաքքոնելը հույս է հայտնել, որ իշխող կուսակցությունը կչեղարկի «գործակալների օրենքը»։