Իսրայելում Վրաստանի դեսպանության հաղորդմամբ՝ դեսպանատան շենքի մերձակայքում արկ (հրետանային զինամթերք) է ընկել, սակայն շենքը չի վնասվել։
«Իսրայելում Վրաստանի դեսպանատունը, հաշվի առնելով երկրում առկա անվտանգության միջավայրը, շարունակում է աշխատել հատուկ ռեժիմով։
Այսօր արկ է ընկել այն շենքի մերձակայքում, որտեղ գտնվում է Վրաստանի դեսպանատունը։ Միջադեպի հետևանքով Վրաստանի դեսպանատան շենքը չի վնասվել։
Դիվանագիտական առաքելությունը հետևում է համապատասխան ծառայությունների սահմանած անվտանգության հրահանգներին և շարունակում է աշխատել։
Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին հետևել տեղական իշխանությունների հրահանգներին», — ասված է հայտարարության մեջ։