Իվանիշվիլիի դերը քաղաքականության մեջ միայն 10 տոկոսն է դրական համարում

Edison Research միջազգային հայտնի հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի մասին: Հարցումը ամերիկյան կազմակերպությունը անց է կացրել «Ռուսթավի 2»-ի պատվերով:

Հարցվածների 30 տոկոսը բացասական է գնահատում նախկին վարչապետի դերը Վրաստանի քաղաքականության մեջ, իսկ 20 տոկոսը` շատ բացասական: Դրական է գնահատում հարցվածների 10 տոկոսը, իսկ շատ դրական` 3 տոկոսը:

«Ինչպե՞ս եք գնահատում Բիձինա Իվանիշվիլիի դերը Վրաստանի քաղաքականության մեջ» հարցի պատասխանների արդյունքները բաշխվում են հետևյալ կերպ.

Շատ բացասական 20 տոկոս;

Բացասական 30 տոկոս;

Չեզոք 23 տոկոս;

Դրական 10 տոկոս;

Շատ դրական 3 տոկոս;

Պատասխան չկա 14 տոկոս: