Իվանիշվիլին «Իմեդիի» եթերում կխոսի Վրաստանում զարգացած իրադարձությունների մասին

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր «Իմեդի» հեռուստաընկերության «SWOT անալիզ» հաղորդման հյուրը կլինի: Այս մասին հայտարարություն է տարածել հեռուստաընկերությունը:

Բիձինա Իվանիշվիլին վերջին օրերին Վրաստանում զարգացած իրադարձությունների մասին կխոսի Նիկա Լալուաշվիլիի հետ:

Հարցազրույցը կմեկնարկի երեկոյան՝ ժամը 22:00-ին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո ընդդիմությունը մեղադրում է Բիձինա Իվանիշվիլիին: Ըստ ընդդիմության, իշխող կուսակցությունը Իվանիշվիլիի գլխավորությամբ ներքին համաձայնության է եկել օրինագիծը տապալելու վերաբերյալ: