Մեկ մահացած, երեք վիրավոր Պանկիսի կիրճում

Պանկիսի կիրճի Սակոբիանո գյուղում տեղի ունեցած կռվի հետևանքով մեկ մարդ է սպանվել, երեքը՝ հոսպիտալացվել են:

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ սկսվել է հետաքննություն՝ կանխամտածված սպանության հոդվածով: Ձերբակալվածներ դեռևս չկան։

Նեթգազեթիի հաղորդմամբ՝ մահացածի հարազատներից մեկն ասել է, որ դեպքը կապված է կիրճում նախատեսված ՀԷԿ-ի կառուցման հետ: Ըստ նրա՝ մահացածը դեմ էր կիրճում ՀԷԿ-ի կառուցմանը, մինչդեռ մյուսները ՀԷԿ-ի կառուցման աջակիցներ են եղել:

Ներքին գործերի նախարարությունը միջադեպի վերաբերյալ դեռ տեղեկություններ չունի:

Հիշեցնենք՝ ս.թ. ապրիլի 21-ին իրավիճակը լարվել էր Պանկիսիիում, երբ բնակիչները փորձել են խոչընդոտել ՀԷԿ-ի կառուցումը, որից հետո տեղի էր ունեցել բախում՝ բնակիչների և հատուկջոկատայինների միջև: Ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ էր օգտագործել ցուցարարների դեմ:

Ավելին այստեղ՝ Բախումներ Պանկիսիում։