Ջավախիշվիլիի անվան համալսարանում դասընթացները կհետաձգվեն

Կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի 2019-2020 ուսումնական տարվա գարնանային սեմեստրի դասընթացները  մարտի 2-ի փոխարեն կվերսկսեն մարտի 16-ից: Այս մասին ասվում է համալսարանի տարածած հաղորդագրության մեջ:

Պետական համալսարանը համապատասխան որոշումն ընդունել է ըստ Առողջապահության և Կրթության նախարարությունների խորհրդատվության և հիվանդությունների ազգային կենտրոնի համաձայնութան:

Այս օրերին համալսարանի լսարաններում կանցկացվի ախտահանման աշխատանքներ:

Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում նույնպես դասընթացները կվերսկիսվեն մարտի 16-ից: