Կալաձեի պաստառը վնասելու համար՝ քրեական պատիժ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Կախա Կալաձեի նախընտրական պաստառը վնասելու համար Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է ակտիվիստ Մեգի Դիասամիձեին։

23-ամյա Մեգի (Իրմա) Դիասամիձեն ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով` գույքի վնասում կամ ոչնչացում։

Ըստ ցուցարարների գրառումների` Դիասամիձեն սեպտեմբերի 9-ին Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայում` Կախա Կալաձեի ընտրական շտաբի մոտ, Կալաձեի նախընտրական պաստառի վրա գրել է` «ռուսական երազանք»։ Գրությունը շուտով ջնջել են։

Մեգի Դիասամիձեի քույրը՝ Նելի Դիասամիձեն, ֆեյսբուքում հաստատել է քրոջ կալանավորումը։

«Ռեժիմը փորձում է այս մեթոդներով մեզ վախեցնել, ինչի պատճառով մենք պետք է ավելի վճռական պայքարենք, որպեսզի Մեգին և բոլոր քաղբանտարկյալները ազատ լինեն մինչև տարեվերջ», — հայտարարել է Դիասամիձեի քույրը։

Հիշեցնենք, որ վերոնշյալ ցույցերի ընթացքում ցուցարարների նկատմամբ կիրառվել էր ֆիզիկական բռնություն, սակայն հարձակվողներից ոչ ոք չի ձերբակալվել: 

Ի դեպ, Մեգի Դիասամիձեն 2023 թվականից մասնակցում է «Վրացական երազանք»-ի վարած քաղաքականության դեմ ընթացող ցույցերին։