Կալաձեն չի հավանել մետրոյի «Ավլաբարի» կայարանի նորոգման աշխատանքները

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն դժգոհ է մետրոյի «Ավլաբարի» կայարանի նորոգման աշխատանքներից: Քաղաքային խորհրդի այսօրվա նիստում Կալաձեն նշել է, որ առկա նախագիծը ընդունելի չէ:

«Մենք հաճախ ենք խոսում հասարակական տրանսպորտի զարգացման կարևորության մասին: Մասնավորապես, անհրաժեշտ է փոխել տրանսպորտը՝ առավել հարմարավետություն ու արագություն ապահովելու համար: Այդ պատճառով մետրոյի կայարանների վերանորոգումը շատ կարևոր է, քանի որ վիճակն այնտեղ չի համապատասխանում մեր պահանջներին»,- հայտարարել է Կալաձեն՝ հավելելով, որ ինքը եղել է մետրոյի «Ավլաբարի» կայարանում և չի հավանել մետրոյի կայարանի նորոգման աշխատանքները։

«Մենք չենք խոսում կոսմետիկ նորոգման մասին: Մենք պետք է այնպես նորոգենք, որ տասնամյակների ընթացքում ապահով լինի և աշխատանքները պետք է շատ լավ կատարվեն», — ասել է Կալաձեն: