Քոբուլեթիում «Ալտ-ինֆոյի» հինգ անդամ է ձերբակալվել

Լուսանկարը՝ «Նեթգազեթի» պարբերականի

Քոբուլեթի քաղաքում (Աջարիա) բռնության մեղադրանքով ձերբակալվել են «Ալտ-ինֆո» ծայրահեղ պահպանողական, ազգայնական ինտերնետ հարթակի հինգ անդամներ։

Նշենք, որ վերջերս «Ալտ-ինֆոյի» ներկայացուցիչները ստեղծել են «Պահպանողական շարժում» քաղաքական կուսակցությունը, որը համարվում է ռուսամետ։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Քոբուլեթիում բնակիչները ցույց են անցկացրել՝ բողոքելով իրենց քաղաքում «Ալտ-ինֆոյի» գրասենյակի բացման դեմ։ Ակցիայի ընթացքում «Ալտ-ինֆոյի» ներկայացուցիչները հարձակվել են մի քանի քաղաքացիների վրա, ֆիզիկական բռնություն կիրառել։

Նկատենք՝ մառնեուլցի քաղակտիվիստ Սամիրա Բայրամովան էլ մարտի 14-ին Մառնեուլիում «Ալտ-ինֆոյի» գրասենյակի պատերին նկարել էր Ուկրաինայի և Եվրամիության դրոշները՝ այսպիսով համերաշխություն հայտնելով Ուկրաինային՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Վրաստանի տեղը Եվրամությունում է։

Այս ամենից հեո Բայրամովան օրեր շարունակ կյանքին վտանգ ներկայացնող սպառնալիքներ էր ստանում: Սամիրայի ծնողները, ընկերները, մի շարք քաղաքացիական ակտիվիստներ ու հասարակական կազմակերպություններ կոչ են արել պատկան մարմիններին հետևողական լինել և ապահովել Սամիրայի անվտանգությունը:

Կոբախիձեն Սաակաշվիլիի կուսակցությունն «Ալտ ինֆո»-ից վտանգավոր է համարում