Կանաչ քաղաք, կանաչ ավտոբուսներ․ թարմացվում է Թբիլիսիի ավտոբուսային պարկը

Մայրաքաղաքի նոր ավտոբուսների գույնը քաղաքապետարանը որոշելու է բնակիչների հետ։ Այս մասին Լեհաստանի Man-ի գործարան այցի ընթացքում հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն: Նրա կարծիքով, տարբերակներից մեկը կարող է լինել կանաչի և սպիտակի համադրությունը:

«Կարծում եմ, քանի որ Թբիլիսին կանաչ քաղաք դարձնելու և էկոլոգիական քաղաքականությունը մեզ համար առանցքային հարց է, հանրային տրանսպորտը ևս կարելի է բրենդային դարձնել՝ ներկելով կանաչ գույնով: Հնարավոր է լինի երկու գույն, սա ևս չի բացառվում: Մեր համաքաղաքացիների մասնակցությունն այս գործում շատ կարևոր է լինելու»,- հայտարարել է Կալաձեն:

Հիշեցնենք, որ մինչև 2019 թվականի ավարտը քաղաքապետարանը նախատեսում է ամբողջությամբ նորացնել ավտոբուսային պարկը՝ դեղին ավտոբուսները հանելով երթևեկությունից։ Սկզբնական շրջանում մայրաքաղաք կմտնի 90 նոր ավտոբուս: Կալաձեի խոսքով, ավելի ուշ կներմուծվի 500-550 ավտոբուս:

Ավտոբուսները կլինեն տարբեր չափսերի՝ 8, 10, և 12 մետրանոց: