Կարծախի մաքսային անցակետում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ Կարծախի մաքսային անցակետում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի, 1970 թվականին ծնված Փ.Դ-ն՝ կես կիլոգրամ հերոին և 99 հաբ MDMA գնելու, պահելու, ներմուծելու և տարանցման մեղադրանքով:

Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ Թուրքիայի քաղաքացին փորձել է Վրաստանի տարածքով թմրանյութերը տեղափոխել Ուզբեկստան: Բեռնատարից որպես ապացույց առգրավվել են վերոնշյալ թմրանյութերը:

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ սկսվել է հետաքննություն Վրաստանի ՔՕ 260-րդ և 262-րդ հոդվածների մի քանի կետերով, ինչը ենթադրում է ցմահ կամ 8-20 տարվա ազատազրկում: