Կայքեր են արգելափակվել

Ֆիլմերի և սերիալների imovies.cc և adjaranet.com կայքերը կրկին արգելափակվել են: Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը սկսել է ուսումնասիրել այդ կայքերի գործունեությունը։

Հարկ է նշել, որ imovies.cc-ն և adjaranet.com-ը հեղինակային իրավունքի խախտման համար առաջին անգամ արգելափակվել են մոտ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի օգոստոսին։

Երկու կայքերն էլ տարիներ շարունակ մեղադրվում են ֆիլմերի «գողության» համար: Այս երկու կայքերն ունեն վրացական համացանցում ֆիլմերի ամենամեծ ռեսուրսները։ Միայն imovies.cc-ում տեղադրված են ավելի քան 35 հազար ֆիլմ, 10 հազարից ավելի սերիալ և մինչև 3 հազար մուլտֆիլմ։