ԿԳ նախարարը ցավակցել է մահացած աշակերտի ընտանիքին

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին ցավակցություն է հայտնել Վակեի այգում տեղ ունեցած ողբերգության հետևանքով մահացած աշակերտի ծնողներին և ընտանիքի անդամներին։

«Իմ ցավակցությունն եմ հայտնում Թբիլիսիի հանրային դպրոցի աշակերտի մահվան կապակցությամբ հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և համադասարանցիներին։

Այսօրվա դեպքը ամենասարսափելի ողբերգությունն է դպրոցի ու նախարարության, ինչպես նաև ողջ Վրաստանի համար։ Դժվար է բառերով արտահայտել այն ցավը, որը մեզանից յուրաքանչյուրն ապրում է հենց հիմա», — ասված է Միխեիլ Չխենկելիի ցավակցական հեռագրում։

Հիշեցնենք՝ Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են. նրանցից երկուսի վիճակը ծանր է, իսկ 13–ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է: