Կղավելաշվիլիի այցը Հայաստան՝ ապրիլի 28-29-ին

«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այց կկատարի Հայաստանի Հանրապետություն։ Կղավելաշվիլին «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին է դիմել այցի համար համաձայնություն ստանալու առաջարկով և ստացել համաձայնությունը։

Կոբախիձեի հրամանագրում նշված է՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի շրջանակներում նախատեսված են Կղավելաշվիլիի հանդիպումները Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Վեհափառ Հայրապետի հետ։

«Վրաստանի նախագահին համաձայնություն տալ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունը խորացնելու նպատակով հանդիպումներ անցկացնելու Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և Վեհափառ Հայրապետի հետ, 2025 թվականի ապրիլի 28-29-ը Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի վերաբերյալ գրությամբ ներկայացված առաջարկության վերաբերյալ», — ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Կղավելաշվիլին երեկ՝ ապրիլի 15-ին, իր առաջին պաշտոնական այցը կատարել է Ադրբեջան, որն ավարտվել է այսօր:

Կղավելաշվիլին Բաքվում կրկնել է Ալիևի տեսակետները