Թբիլիսիում քաղաքացիները վաղ առավոտից հավաքվում են Սիոնի տաճարում՝ Իլիա II-ի գերեզմանի մոտ: Քաղաքացիները կարող են այցելել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի գերեզմանին ամեն օր՝ առավոտյան ժամը 8:00-ից մինչև 20:00-21:00-ն։
Իլիա Երկրորդին հողին են հանձնել Սիոնի տաճարում մարտի 22-ին։ Երեկ նրան հրաժեշտ տվեց ողջ Վրաստանը։ Սգո թափորը Սամեբայից դեպի Սիոնի տաճար ճանապարհը 2 ժամ շարունակ անցնում էր ոտքով։ Մինչ այդ, Սամեբա տաճարում 4 օր շարունակ իրականացվել են շուրջօրյա քաղաքացիական հոգեհանգստյան արարողություններ։
Իլիա II-ը Վրաց Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ էր ընտրվել 1977 թվականին։ Նա վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։