Քաղաքացիների մեծ մասը վիզայի ազատականացման չեղարկման դեպքում պատասխանատու է համարում Իվանիշվիլիին

CRRC հետազոտությունների կազմակերպության հարցման համաձայն, եթե ԵՄ–ն դադարեցնի առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար, հարցվածների կեսից մի փոքր ավելին (51 տոկոս) պատասխանատու է համարում «Վրացական երազանք» կուսակցությանը և նրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին։

Երիտասարդները (18–34 տ.) տարեցներից ավելի հաօախ են մեղադրում իշխանություններին։ Նույնը վերաբերում է Թբիլիսիի բնակիչներին․ մայրաքաղաքում ապրողները իշխանություններին ավելի պատասխանատու են համարում, քան մյուս քաղաքների և գյուղերի բնակիչները։

Հարցումն անցկացվել է 2025 թ․ օգոստոսի 8–12-ը հեռախոսային հարցազրույցների միջոցով։ Ընդհանուր առմամբ հարցվել է 1333 մարդ: