Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 1

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունները, որոնց համաձայն՝ քաղաքացիություն ստանալն ավելի հեշտ է դառնում։

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը վրացի գրող Շոթա Ռուսթավելիին նվիրված «Շոթաոբա 2023»-ը նշելու համար 11 հազար 690 լարիի մրցույթ է հայտարարել։

Տարանցիկ (տրանզիտ) մեքենաների և մոտոցիկլետների համարանիշները փոխվում են: 

Նոյեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը Վրաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումն անվճար կլինի բոլորի համար:

Նոյեմբերի 1-ից քաղաքացիները կարող են սպառողական վարկ վերցնել 4 տարով։

Starlink-ի գերարագ ինտերնետը հասանելի է Վրաստանում։

Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիան երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին խնդրում է ներում շնորհել երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձով անդրադարձել է հոկտեմբերի 31-ին Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում ընդդիմադիր կին պատգամավորների հասցեին իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորների սեքսիստական ​​և վիրավորական հայտարարություններին։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է ընդդիմադիր կին պատգամավորների հասցեին իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորների սեքսիստական ​​և վիրավորական հայտարարություններին։

Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին բացատրել է Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության ֆորումի միջոցառմանը մասնակցելու փաստը:

Մոտ 100 քաղաքացի հոկտեմբերի 31-ին Մառնեուլիում երթ է կազմակերպել՝ հաջակցություն Պաղեստինի։