Պուտինի հետ բանակցություններ չեն եղել. փոխվարչապետ

Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին բացատրել է Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության ֆորումի միջոցառմանը մասնակցելու հարցը, գրում է RadioTavisupleba-ն:

Էկոնոմիկայի նախարարի խոսքով, մասնակիցների գտնվելու վայրը և մասնակիցների մասին վրացական պատվիրակությունն այդ պահին տեղյակ չի եղել:

«Ուզում եմ ընդգծել, որ մենք բանակցություններ, երկխոսություն, հանդիպում չենք ունեցել, և դա կեղծ տեղեկատվություն է, շահարկումներ։ Պետությունների ղեկավարների և պատվիրակությունների, այդ թվում՝ նախարարների դասավորվածությունը խառն է եղել։ Հետևաբար, միասին նկարը ևս մոնտաժ է։ Մենք մասնակցել ենք մեր գործընկեր երկրի հանդեպ ունեցած հարգանքի պատճառով։ Սա հարգանք է ընդունող երկրի նկատմամբ, և դա այլ ժեստ չէ, այս դեպքում՝ օկուպանտ երկրի ներկայացուցիչների նկատմամբ»,- ասել է Դավիթաշվիլին։

Հարցին, թե ինչու վրացական պատվիրակությունը չի լքել դահլիճը, Դավիթաշվիլին պատասխանել է, որ դա ոչ միայն դիվանագիտական ​​արարողակարգի խախտում կլիներ, այլև՝ կվնասեր Վրաստանի և Չինաստանի հարաբերություններին։

Ի դեպ, հոկտեմբերի 18-ին Չինաստանում «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության ֆորումի շրջանակներում անցկացված միջոցառման տեսանյութից երևում է, որ Դավիթաշվիլին մասնակցել է միջոցառմանը, որտեղ ելույթ է ունեցել Վլադիմիր Պուտինը։