Առանց Բիձինա Իվանիշվիլիի հրամանի Վրաստանում ներդրումներ չեն լինի. Ռատիանի

«Վրացական երազանքը» անհատներից խլել է հողի վաճառքի իրավունքը: Հիմա ցանկանում են այս իրավունքը փոխանցել կոռումպացված իշխանությանը»,-նման հայտարարություն է արել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդերից Սերգո Ռատիանին:

Նրա խոսքով, հողի մասին օրենքում փոփոխություններ մտցնելուց հետո մեկ կոնկրետ մարդու հրամանի բացակայության դեպքում ներդրումներ չեն լինի և ոչ էլ հողը կվաճառվի:

«Փաստացի, առանց Բիձինա Իվանիվիլիի հրամանի՝ Վրաստանում ոչ ներդրում կարվի և ոչ էլ հող կվաճառվի: Ինչ վերաբերում է բանկերին, ապա այստեղ նույնպես բարդ իրավիճակ է: Երկու տարի հետո, եթե բանկերը հողը չվաճառեցին, դա կամ կգնի պետությունը, կամ այլ բան տեղի կունենա: Սա կոռուպցիայի հիմք է»,- հայտարարել է Ռատիանին:

Նշենք, որ խորհրդարանում արագացված կարգով  քննարկվելու է հողի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը:

Թողնել պատասխան