«Ավերսի» կլինիկայից 3 բանտարկյալ է փախել

Թբիլիսիի «Ավերսի» կլինիկաներից մեկից փորձաքննության տեղափոխված երեք բանտարկյալներ փախուստի են դիմել։ Այս մասին netgazeti.ge-ին տեղեկությունը հաստատել են կլինիկայից։

Ըստ կլինիկայի՝ բանտարկյալները փախուստի են դիմել հենց կլինիկայի շենքից:

Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում: