Քաղաքականությունից չեմ պատրաստվում հեռանալ. Գախարիա

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարականից հետո առաջին անգամ խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին: 

Գախարիան լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր հեռանալուց հետո բազմաթիվ բամբասանքներ են պտտվում, մինչդեռ ինքը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ, ավելին՝ քաղաքականությունից նույնպես չի պատրաստվում հեռանալ:

Իրականում, մենք գնում ենք մեր ծրագրերով և օրակարգով, ինչը մեզ տալիս է հնարավորություն մոտ ապագայում ամեն ինչի մասին պատմել ձեզ,- լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի նախկին վարչապետը` հավելելով, որ շուտով բոլոր առկա հարցերին պատասխան կտրվի:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Գիորգի Գախարիան լքեց Վրաստանի վարչապետի պաշտոնը: Հրաժարականի պատճառը, ըստ Գախարիայի, ընդդիմադիր ՄԱՇ կուսակցության ղեկավարի ձերբակալության վերաբերյալ իշխող թիմում առկա տարաձայնություններն էին:

Լուսանկարը՝ formula.ge