Վրաստանում օտարերկրացիները չորս ամսում ծախսել են ավելի քան մեկ միլիարդ լարի

Վրաստանում տարեսկզբից ի վեր արտասահմանյան բանկային քարտերից ծախսվել է 1,1 մլրդ լարի (380 մլն դոլար)։ Այս ցուցանիշը երեք անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Վրաստանի բանկոմատների և տերմինալների միջոցով արտասահմանյան քարտերով ամսական շուրջ 1,6 մլն լարի (553 մլն լարի) գործարք է իրականացվում, այս մասին հայտնում է Ազգային բանկը։

BM.ge պորտալի ներկայացրած ամսական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին 4 ամիսներին կատարվել է հետևյալ չափի դրամական գործարք․

  • Հունվար՝ 257 մլն լարի (88 մլն դոլար),
  • Փետրվար՝ 314 մլն լարի (108 մլն դոլար),
  • Մարտ՝ 309 մլն լարի (106 մլն դոլար),
  • Ապրիլ՝ 230 մլն լարի (80 մլն դոլար)։