Քանի տոկոս աջակցություն ունեն կուսակցությունները Վրաստանում. IRI հետազոտությունը

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հանրության կարծիքի հետազոտության համաձայն՝ եթե գալիք կիրակի անցկացվեն խորհրդարանական ընտրությունները, բնակչության 33 տոկոսի համար առաջինը նախապատվությունը կտար իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Նույն հարցման արդյունքներով՝ ընդդիմադիր կուսակցություններից ամենաբարձր վարկանիշն ունի «Միասնական ազգային շարժումը»:

Օգոստոսի 12-ին հրապարակված արդյունքների համաձայն՝ եթե վաղը տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, հետևյալ արդյունքը կգրանցվեր.

«Վրացական երազանք»՝ 33%
«Միասնական ազգային շարժում»՝ 16%
«Եվրոպական Վրաստան»՝ 5%
«Նոր Վրաստանի համար» (Գիորգի Վաշաձե)՝ 3%
«Հայրենասերների դաշինք»` 3%
«Լեյբորիստական կուսակցություն»՝ 2%
«Քաղաքացիական շարժում» (Ալեկո Էլիսաշվիլի)՝ 2%
«Լելո – Վրաստանի համար»՝ 2%
«Գիրչի»՝ 2%
«Ժողովրդավարական շարժում – Միասնական Վրաստան» (Նինո Բուրջանաձե)՝ 1%
«Հաղթանակած Վրաստան» (Իրակլի Օքրուաշվիլի)՝ 1%
Այլ կուսակցություններ`1%
Կուսակցություններից ոչ մեկը՝ 1%
Չգիտեմ` 17%
Պատասխանելուց հրաժարվել է 11%-ը:

Հարցումները անցկացվել են հունիսի 4-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, հարցմանը մասնակցել է 1500 քաղաքացի: