Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ԵՄ արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ քննարկել են Վրաստանում աճող ճնշումների հարցը, և պատրաստ են ձեռնարկել հետագա սահմանափակող միջոցառումներ պատասխանատուների նկատմամբ։
«Նախարարները քննարկել են Վրաստանում աճող ճնշումների հարցը, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների և լրատվամիջոցների վրա հարձակումները: Մենք պատրաստ ենք քննարկել պատասխանատուների նկատմամբ հետագա սահմանափակող միջոցառումները», — ասել է նա։