Վանդերբրուկի մուտքի մերժումը, ըստ ԱԳՆ-ի, «տեխնիկական թյուրիմացություն» է

Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պարզաբանմամբ` ԵՄ պատվիրակության անդամ Սայմոն Վանդերբրուկին Վրաստան մուտքի մերժումը «տեխնիկական թյուրիմացություն» է։

«Մենք այս հարցի վերաբերյալ կապ ենք հաստատել Եվրամիության հետ, պարզաբանումներ են տրվել, և խնդիրը լուծվել է», — վրաստանյան «Ազատություն» ռադիոակայանին հայտնել են արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Վանդերբրուկին մայիսի 21-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում արգելել են մուտք գործել Վրաստան։

Վրաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը հաստատել է, որ ԵՄ պատվիրակության անդամ Սայմոն Վանդերբրուկին մերժվել է մուտք գործել Վրաստան։ Եվրոպական Միության պատվիրակության հաղորդմամբ, այս խնդրի վերաբերյալ Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարությանը վերբալ նոտա է ուղարկվել։ Նաև նշել են, որ «Վրաստանի կառավարությունը բանավոր ներողություն է խնդրել ցավալի միջադեպի համար»: