Կմեկնարկի Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու վերջին հատվածի շինարարությունը

Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու վերջին հատվածի՝ Բաթումի-Սարփի ճանապարհի շինարարությունը շուտով կսկսվի, հայտարարել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը:

Ճանապարհի շինարարության վերահսկողության մրցույթի արդյունքները (առաջարկների ընդունումն ավարտվել է հոկտեմբերի 6-ին) այս փուլում դեռևս անհայտ են։

Բաթումի-Սարփի ճանապարհի կառուցումը նախատեսող վարկային պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի հոկտեմբերի 6-ին: Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ երկարաժամկետ վարկի ծավալը կազմում է 306,6 միլիոն եվրո: Դոնորը Ասիական զարգացման բանկն է:

«Բաթումի-Սարփի ճանապարհի շինարարության մրցույթը կհայտարարվի մոտ ապագայում», — հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից։