«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ելույթ կունենա Թուրքիայում՝ Անթալիայի դիվանագիտական համաժողովի առաջնորդների պանելային քննարկման ժամանակ։
Կկայանա նաև երկկողմ հանդիպում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ. այս տեղեկությունը տարածել է կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
«Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կմասնակցի Անթալիայի դիվանագիտական համաժողովին։ Վարչապետը հնարավորություն կունենա ելույթ ունենալու առաջնորդների պանելում։ Կլինեն նաև պանելային քննարկումներ, պատվիրակությունը ներկա կգտնվի բացման նիստին։ Կլինեն երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ երկկողմ հանդիպում կկայանա նախագահ Էրդողանի հետ։
Համաժողովի նպատակը երկրների առավելագույնս համագործակցությունն է այն գլոբալ մարտահրավերների հաղթահարման նպատակով, որոնք այսօր առկա են ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Լևան Ժորժոլիանին։
Անթալիայի դիվանագիտական համաժողովի (ADF2026) 5-րդ շրջանն ընթանում է ապրիլի 17-19-ը Անթալիա քաղաքում։
Այս տարվա համաժողովի թեման է՝ «Պլանավորելով վաղվա օրը, կառավարելով անորոշությունները»։ Համաժողովը կկենտրոնանա «աշխարհաքաղաքական լարվածությամբ, ուժերի հավասարակշռության փոփոխությամբ, աճող առևտրային արգելքներով և բազմակողմ համագործակցության վրա ահագնացած ճնշմամբ ձևավորված գլոբալ միջավայրի վրա»։