Վրաստանը Ղազախստանից կներմուծի ցորեն և ալյուր

Ղազախստանի կառավարությունը նախատեսում է ավելացնել հացահատիկի, մասնավորապես՝ ցորենի և ալյուրի արտահանումը և աշխատում է նոր շուկաներ գտնելու ուղղությամբ։ Առաջնահերթ ուղղություններից մեկը լինելու է կովկասյան տարածաշրջանը և, բնականաբար, Վրաստանը։

«Գյուղատնտեսության նախարարությունն աշխատում է դեպի Չինաստան, կովկասյան երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան և Վրաստան, ինչպես նաև դեպի Պակիստան, Թուրքիա, Իրան և եվրոպական այլ նոր շուկաներ արտահանումն ավելացնելու ուղղությամբ»,- «Կազինֆորմ»-ին հայտնել են Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունից։

Ղազախական ցորենի հիմնական գնորդները սովորաբար Աֆղանստանն ու Կենտրոնական Ասիայի երկրներն են, սակայն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է:

Հիշեցնենք. Վրաստանը 2022 թվականի առաջին 6 ամսում գնել է, ընդհանուր առմամբ, 44 հազար 433 տոննա ցորեն, որի համար վճարել 14,6 մլն դոլար։ Երկրում ցորենի հիմնական ներկրողը շարունակում է մնալ Ռուսաստանը՝ 37,461 տոննա:

Ցորենի արտադրությունն ավելացնելու նպատակով հետազոտություն կսկսվի