Կոբախիձեն հերքում է ընտրահամակարգի վերաբերյալ ընդդիմության հայտարարությունը

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, պատգամավոր Իրակլի Կոբախիձեն հերքել է ընդդիմության կողմից տարածած հայտարարությունը, որի համաձայն իշխանությունները ընտրական համակարգի վերաբերյալ նոր առաջարկ են արել և մեծամասնական պատգամավորների թիվը նվազեցրել 40-ի:

«Այսօր դիվանագետների կողմից կազմակերպված հանդիպման էինք և, իհարկե, նրանց շնորհակալություն եմ հայտնում: Բնական է` քննարկեցինք տարբեր հարցեր, որոնք կապված են քաղաքական գործընթացների հետ: Խոսեցինք նաև ընտրական համակարգի վերաբերյալ, սակայն տեղեկատվությունը, իբր ընդդիմությանն առաջարկել ենք 110/40 տարբերակը, չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Կոբախիձեն: