Կորոնավիրուսը Վրաստանում. դեկտեմբերի 9-ի տվյալները

Դեկտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 562 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 879 368-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 145 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 822 108 մարդ։

Վարակից մահացել է ևս 63 մարդ, ընդհանուր՝ 12 582:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 7.06%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.22%, վերջին 7 օրվանը՝ 7.91%: