Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 23-ի տվյալները

Վրաստանում կորոնավիրուսի 12 նոր դեպք է արձանագրվել, 4 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկությունը տարածել է stopcov.ge կայքը:

Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1085 դեպք է արձանագրված, ապաքինման՝ 911:

Կարանտինի ռեժիմում է 5 724 մարդ:

Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանոմ արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված պանդեմիա հայտարարեց 2020 թվականի մարտի 11-ին։