Կորոնավիրուսը Վրաստանում. Հունվարի 20-ի տվյալները

Հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 469  նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 249 934 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 6 122 թեստավորում, այդ թվում 2 697 հակամարմինների թեստով, 3 425 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 792 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 236 922 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 2 987:

Կարանտինային գոտում է գտնվում 478 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝3 576  մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 543 պացիենտ: