Իվանիշվիլին Քենիայից բաոբաբներ կներկրի

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Քենիայից Վրաստան բաոբաբներ ներմուծելու թույլտվություն է ստացել։

Թեև Քենիայում բնապահպանները դեմ են բաոբաբների արտահանմանն ու վաճառքին, Քենիայի անտառտնտեսության վարչությունը համարել է, որ դա բնության համար սպառնալիք չէ և արտահանման թույլտվություն է տվել:

Անցյալ տարի, ի դեպ, մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Քենիան հետաքննություն է սկսել բաոբաբների Վրաստան արտահանման հարցով։ Նշվում էր, որ Վրաստանում միակ մարդը, որ հետաքրքրված է եզակի, հսկա ծառերով, երկրի մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին է։

Պահանջում են արգելել բաոբաբների վաճառքն ու արտահանումը Վրաստան