Պահանջում են արգելել բաոբաբների վաճառքն ու արտահանումը Վրաստան

Քենիայում բնապահպանները պահանջում են արգելել բաոբաբների վաճառքն ու արտահանումը Վրաստան, հայտնում է The Guardian-ը։

Վրաստանի քաղաքացի Գիորգի Գվասալիայի գլխավորած ընկերությանը մեղադրում են «կենսահենության» համար։ Ըստ տեղեկության՝ «Վրաստանի բուսաբանական այգիներ»–ում վերատնկելու համար Կալիֆի քաղաքի ֆերմերներից նա գնել և կտրել է ծառեր, որոնք կարող են ապրել մինչև 2,5 հազար տարի։

Տեղի բնակիչների խոսքով՝ ընկերությունը սկսել է բաոբաբների որոնումը 2019 թվականին։ Կալիֆիում անօդաչու սարքերի օգնությամբ նրա ընկերությունը փնտրել է որոշակի չափանիշների ծառեր՝ «չժանգոտվող կոճղերով»։ Մեկ բաոբաբի համար վճարել է 820-ից 2 500 դոլար։ Գնել է առնվազն ութ բաոբաբ։

Փորձագետները կարծիքով` նման ծառահատումները կարող են բացասաբար ազդել Քենիայի էկոլոգիայի վրա, որը պայքարում է երաշտի դեմ և փորձում է վերականգնել կորցրած անտառածածկույթը։