Կորոնավիրուսի 22 նոր դեպքից 15-ը գրանցվել է Թեթրիծկղարոյում

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի հաղորդմամբ, Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի 22 նոր դեպքից 15-ը կապված է Թեթրիծկղարոյի, 3-ը` Սվանեթիի, իսկ 4-ը` Բոլնիսիի հետ:

«24 ժամում 22 նոր դեպք է ավելացել, այս պահին 539 հաստատված դեպք կա: Եվս 10 առողջացել է, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 178: Մեզ մոտ 4 նոր պացիենտ է բերվել, այս պահին 43 մարդ է բուժում ստանում ինֆեկցիոն հիվանդանոցում»,- հայտարարել է Էզուգբայան: